Ռոբերտ Մելսոն
Ռոբերտ Մելսոն Robert Melson | |
---|---|
Ծնվել է | 1937[1][2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | քաղաքագետ և սոցիոլոգ |
Հաստատություն(ներ) | Պերդյու համալսարան և Քլարկի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Ռոբերտ Մելսոն (անգլ.՝ Robert Melson, 1937[1][2]), ամերիկյան գիտնական-քաղաքագետ։ Պարդյուի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական հետազոտությունները հիմնականում վերաբերում են էթնիկական և ռասայական միջադեպերին, ներառյալ՝ ցեղասպանությանը։ «1894-1896 թթ. հայերի ջարդի տեսական ուսումնասիրությունը» (1982), «Սադրանք թե ազգայնականություն. 1915 թ. հայերի ցեղասպանության տեսական վերլուծություն» (1986), «1915 թ. հայկական ցեղասպանության պատճառների մասին» (1989) աշխատությունները նվիրված են Թուրքիայում հայերի ցեղասպանությանը։
Մելսոնը, ուսումնասիրելով հայերի ցեղասպանության պատճառները, եզրակացնում է, որ անհիմն է այն տեսակետը, ըստ որի, իբր, ցեղասպանությունը սադրել են իրենք հայերը՝ ձգտելով քայքայել Օսմանյան կայսրությունը, և դրանով իսկ դարձել մահացու սպառնալիք թուրքերի համար։ Մելսոնը ցույց է տվել, որ հայ քաղաքական կուսակցությունները համագործակցել են երիտթուրքերի հետ, որ հայերն ընդամենը ցանկացել են ունենալ ավելի լայն ինքնավարություն իրենց ներքին կյանքում, երաշխիքներ իրենց անվտանգության։ Մինչդեռ, գալով իշխանության գլուխ, երիտթուրքերը օսմանականությունը փոխակերպել են նեղ թուրքական ազգայնամոլության։ Մոլի ազգայնականներ Թալեաթը, Էնվերը և ուրիշներ ձգտում էին ստեղծել նոր կայսրություն՝ ներառելով Կովկասը և Միջին Ասիան։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ հայերը, Թուրքիայում մեծաքանակ քրիստոնյա ազգը, դիտվեցին որպես Թուրքիայի ավանդական թշնամու՝ Ռուսաստանի աջակիցներ։ Մելսոնի կարծիքով այս գործոններն էին պատճառը, որ հայերը դարձան երիտթուրքերի անկարողության «քավության նոխազ»։ Մելսոնը համեմատել է հայերի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հիտլերականների կողմից իրագործված հրեաների ցեղասպանությունը, բացահայտել նրանց միջև տարբերությունները։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Theoretical Inquiry into the Armenian Massacres of 1894-96, "Comperative Studies in Society and History", 1982, v. 24, N 3
- Provocation or Nationalism։ A Theoretical Inquiry into the Armenian Genocide of 1915 In "The Armenian Genocide in Perspective", Nev Brunswick, NY, 1986
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 MAK (польск.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |